Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 18-19.2012

Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է և դա հանգեցնում է  էներգետիկ և թթվածնային փոխանակության խանգարմանը, ինչպես նաև բջջային սնուցման գործընթացի խախտմանը: Աթերոսկլերոզին ենթակա են բոլոր անոթները, առանց բացառության, ներառյալ ամենախոշորները և դա օրգանիզմի ծերացման հիմնական պատճառն է, բայց ոչ միակը: Աթերոսկլերոզը կարելի է ժամանակակից մարդու թիվ 1 հիվանդությունը համարել:  

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ պրե-բետա-լիպոպրոտեիդները և բետա-լիպոպրոտեիդները իրենք իրենցով աթերոսկլերոտիկ կուտակներ ձևավորել չեն կարող, քանի որ դրա համար պետք է ազատ ռադիկալների մասնակցությամբ օքսիդացման ենթարկվեն: Այդ դեպքում ձևավորվող լիպիդների օքսիդացման բարձրթունայնությամբ արտազատուկները թափանցում են անոթային պատի միջով և բռնվում են միաբջիջ ձևավորումների` մակրոֆագերի կողմից, որոնք գաղթում են ողջ օրգանիզմում և «խժռում են» բոլոր օտար մարմինները: Սակայն, բռնելով պրե-բետա-լիպոպրոտեիդների և բետա-լիպոպրոտեիդների առավելագույն քանակությունը, մակրոֆագերը դրանք ՙմարսել՚ չեն կարողանում և ոչնչանում են, իսկ դրանց կողմից բռնված խոլեսթերինի քանակությունը կպնում է անոթի պատերին, ձևավորելով փափուկ աթերոսկլերոտիկ կուտակներ:

 

Փափուկ աթերոսկլերոտիկ կուտակը չի կարելի կայուն ձևավորում համարել, քանի որ լիպոպրոտեիդների մշտական արտահոսք և հետհոսք է կատարվում և դեպի ներս, և կուտակներից: Քաղցած մնալու փուլում ալֆա- լիպոպրոտեիդների և բետա- լիպոպրոտեիդների դասիչի աճը, արյան մաքրումը խոլեսթերինի ավելցուկից, փափուկ աթերոսկլերոտիկ կուտակները կարող են փոքրանալ և, նույնիսկ, լրիվ ներծծվել:  Սակայն իրենց գոյության որոշակի փուլում կալցիումի աղերի ազդեցությամբ փափուկ կուտակները սկսում են աստիճանաբար պնդանալ ու քարի պես պինդ դառնալ: Նման կուտակները գրգռում են անոթային պատերը, որոնք սկսում են հաստանալ և կուտակի շուրջ բոլորը ֆիբրոզային թաղանթ ձևավորել, մի տեսակ կուտակից անջրպետվելով: Դա անոթի լուսանցքի կտրուկ նեղացման և արյան շրջանառության խանգարման է հանգեցնում: 

 

Տարիքի հետ աթերոսկլերոզը զարգանում է, տարածվելով և նեղացնելով բոլոր անոթները: Աստիճանաբար հակամարտություն է ձևավորվում օրգանիզմի սնուցող նյութերի, թթվածնի պահանջարկի և ախտահարված անոթների այդ պահանջարկը լրացնելու հատկության միջև: Արդյունքում, բոլոր օրգաններում առաջանում են կենսաքիմիական խանգարումներ, որոնք բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, իսկ դրանք կարող են և անմիջապես չդրսևորվել և չախտորոշվել: Որպես կանոն, հիվանդության արտաքին ախտանշանները ի հայտ են գալիս միայն այն պահին, երբ անոթների լուսանցքը նեղացել է արդեն երեք քառորդով:

 

Հասկանալի է, թե ինչպիսի բարդություն է իրենից ներկայացնում հիվանդության բուժումը, որն առաջացել է անոթների աթերոսկլերտիկ ախտահարման պատճառով:  

 

Որքան շատ է թթվածին պահանջում օրգանը, այնքան ակտիվորեն է դրա աշխատանքի վրա անդրադառնում տարիքային աթերոսկլերոզը: Թթվածնի հիմնական սպառողներն են գլխուղեղը, ստորին վերջույթները, սիրտը և երիկամները, որոնք  առաջին հերթին են ենթակա աթերոսկլերոզին: Մյուս օրգաններում էլ են անոթները նեղանում, բայց քանի որ ավելի քիչ են թթվածին սպառում, այս ախտանշանները կլինիկորեն դրսևորվում են մի քիչ ավելի ուշ:

 

Հիվանդությունները, որոնք առաջանում են աթերոսկլերոզով ախտահարված անոթների ֆոնի վրա, այժմ շատ են: Դրանց մեջ առաջին տեղն են գրավում սիրտ-անոթային հիվանդությունները (կրծքահեղձուկ, ինֆարկտ, սրտի ռիթմի խանգարում, սրտի իշեմիկ հիվանդություն), ցերեբրալ աթերոսկլերոզը, ինսուլտը, մեջընդմեջ կաղությունը: Մարդու օրգանիզմ սննդի հետ ամեն օր միջինը 0,5 գրամ խոլեսթերին է անցնում և ավելորդ չէր լինի ոչ միայն այդ քանակը նվազեցնելը, այլև լրիվ վերացնելը: Հետաքրքիր փաստ է այն, որ կենդանիների մոտ խոլեսթերինի ներմուծումը պաշարվում է լյարդի բջիջներում սեփական խոլեսթերինի արտազատմամբ: Ցավոք, մարդու մոտ այդ մեխանիզմը չի աշխատում և սննդի հետ ստացվող խոլեսթերինը շոշափելի լրացում է դառնում լյարդում սինթեզվող խոլեսթերինին: Գիտնականները ապացուցել են, որ սննդաբաժնից խոլեսթերին պարունակող ուտեստների լրիվ բացառումը նվազեցնում է դրա պարունակությունը արյան պլազմայում 24%-ով: 

 

Խոլեսթերինը կենդանական ծագման մթերքների առավելությունն է համարվում: Դրա առավելագույն քանակությունը պարունակվում է խավիարի, ուղեղի, ձվի դեղնուցի, հոլանդական պանրի, սկումբրիայի, տավարի երիկամների, սերուցքային կարագի և խոզի սալի մեջ: Կենդանական ծագման մթերքներ օգտագործելիս, որոնք այնքան էլ շատ խոլեսթերին չեն պարունակում, լյարդում խթանվում է խոլեսթերինի սինթեզը: Ընդ որում, մարմնի ավելորդ քաշի դեպքում այդ գործընթացը կտրուկ արագանում է: Կենդանական ճարպերի ազդեցությամբ սննդային խոլեսթերինը սկսում է ակտիվորեն յուրացվել աղիներում: Ճարպաթթուները, որոնք անցնում են արյան մեջ, լիպոլիզի ընթացքում օքսիդացման են ենթարկվում ազատ ռադիկալների օգնությամբ և բարձրթունայնություն են ձեռք բերում: Լիպիդների օքսիդացման արտազատուկները ազատ ռադիկալների հետ թափանցում են պրե-բետա-լիպոպրոտեիդների և  բետա-լիպոպրոտեիդների կառուցվածքի մեջ, որն էլ նպաստում է, որ մակրոֆագերը դրանց հեշտությամբ բռնեն և արագանում է խոլեսթերինային կուտակների ձևավորումը:  

 

Իսկ ձուկն արժանի է, որ նրա մասին հատուկ խոսենք: Ձուկը խոլեսթերին  պարունակում է, սակայն ձկան յուղն ամբողջությամբ բազմաչհագեցած և չհագեցած  ճարպաթթուներ է, որոնք իրենց կազմով նման են բուսական ծագման յուղերին: Անցնելով օրգանիզմ, այդ թթուները վերաձևավորվում են խոլեսթերին եթերայուղերի, որոնք էլ այն վերացնում են աթերոսկլերոտիկ  կուտակներից: Այդ պատճառով էլ, երբ խոսվում է կենդանական ծագման սպիտակուցների մասին, ապա լավագույնը ձկներին նախապատվությունը տալն է, որպես առավել անվտանգ մթերք խոլեսթերինի պարունակության առումով: 

 

Այս տեսակետից յուրահատուկ է նաև սոյան, որը շատ հարուստ է սպիտակուցով և բացարձակապես խոլեսթերին չի պարունակում: Սոյայից պատրաստված սննդամթերքը պարունակում է առավելագույն քանակությամբ սպիտակուց, բազմաչհագեցած ճարպաթթուներ և ֆոսֆոլիպիդներ (լեցիտին): Թթուները լեցիտինի հետ միասին կապում են խոլեսթերինը և այն փոխանցում են լյարդ լեղու ձևավորման համար: Զարմանալի չէ, որ կյանքի միջին տևողության ցուցանիշը առավել բարձր է այն երկրներում, որտեղ սննդաբաժնի հիմնական մասը կազմում են ծովամթերքը և սոյայից պատրաստված սննդամթերքը:  

 

Անհնար է շրջանցել բուսայուղերին (չզտված) և ուշադրության չառնել դրանց հատկությունները  նոր սկսվող և զարգացման փուլում գտնվող աթերոսկլերոզի վրա բարենապստ ազդեցություն ունենալու առումով: Բուսայուղի  օգտագործումը կարող է նվազեցնել խոլեսթերինի պարունակությունը, աթերոսկլերոտիկ կուտակներից պրե-բետա-լիպոպրոտեիդների և  բետա-լիպոպրոտեիդների ՙլվացման՚ միջոցով, քանի որ դրանց մոլեկուլներում կան չհագեցած կրկնակի կապեր, որոնք կարող են միացնել խոլեսթերինի մոլեկուլները և դրանք դուրս բերել լյարդի միջոցով: Միևնույն ժամանակ, բուսայուղերը պարունակում են մեծ քանակությամբ բազմաչհագեցած ճարպաթթուներ, որոնք խթանում են լեղարտազատումը, որը նպաստում է լյարդից լեղաթթվի ակտիվ դուրս բերմանը, այդ նպատակի համար ծախսելով շատ մեծ քանակությամբ խոլեսթերին:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ սննդային թելիկներով հարուստ մթերքի օգտագործումը կարող է հզոր հակահարված հասցնել աթերոսկլերոզի զարգացմանը: Թելիկներ ասելով պետք է հասկանալ բուսական մթերքի այն մասը, որը չի յուրացվում և հիմնականում ցելյուլոզայից է բաղկացած:  Բարենպաստ ազդեցության սկզբունքն այն է, որ լեղաթթուներին անդառնալիորեն կապում են բուսական թելիկները և դրանք դուրս են բերում օրգանիզմից: Դա ակտիվացնում է լյարդի բջիջներում ճարպաթթուների սինթեզը և արագացնում է խոլեսթերինի օքսիդացումը:  

 

Մեր կյանքի տևողությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ ինտենսիվությամբ է օրգանիզմում կարողանում կուտակվել խոլեսթերինը: Եվ, քանի որ, խոլեսթերինի սինթեզը լյարդում գենետիկորեն է ծրագրավորված, ապա այդ գործընթացը դադարեցնելն անհնար է և պետք էլ չէ, հաշվի առնելով նրա մեծ դերը բջջային թաղանթի «շինարարության» գործում: Արյան պլազմայում շրջանառվող  խոլեսթերինը օգուտ է տալիս բջջային թաղանթի հետ մոլեկուլների մշտական փոխանակությամբ, որտեղ խոլեսթերինը լինում է հեղուկ-բյուրեղային կազմով: Բջջի ամրությունը և կենսունակությունը կախված են բջջային թաղանթում խոլեսթերինի քանակի հետ: Սթրեսային իրավիճակում,  ջերմաստիճանի բարձրացման  և տարբեր տեսակների քիմիական ազդեցության դեպքում պլազմայում գտնվող խոլեսթերինը ուղղվում է դեպի բջիջներ և դրանք առավել կենսունակ է դարձնում: 

 

Այդ պատճառով էլ չի կարելի խոլեսթերինին սարսափելի հրեշ համարել, որն ախուսափելիորեն մահվան է տանում աթերոսկլերոզի պատճառով: Խոլեսթերինային փոխանակությունը բնության կողմից տրված իրականությունն է: Բայց պետք է սովորել վերահսկել այդ փոխանակությունը ճիշտ կազմակերպված սնուցման և առողջ կենսակերպի օգնությամբ, որպեսզի խոլեսթերինային փոխանակության կողմնակի ազդեցությունները, աթերոսկլերոզի ձևով, նվազագույն դանդաղությամբ զարգանան: Եվ դա կարող է նշանակալիրոնե երակարացնել կյանքը:   

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսառիթմերը` բուժմանն օգնական
Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...

Թերապիա
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
Լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...

Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...

Հրատապ թեմա Հայաստանում
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...

Միզային համակարգ Թերապիա
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Վեներաբանություն
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...

Առողջ կին
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Մանկական հիվանդություններ Հրատապ թեմա Հայաստանում
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...

Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...

Ուռուցքաբանություն Ներզատաբանություն Թերապիա
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Վեներաբանություն
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Վեներաբանություն
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ